К основному контенту

Сообщения

Միջազգային ճամբար Մանավիում

«Հայ վրացական հանրակրթական կամուրջներ» նախագծի շրջանակում Վրաստանի դեսպանի աջակցությամբ կրթահամալիրի սովորողներիս հետ օգոստոսի 20-ից 26-ը եղանք Վրաստանի Կախեթի շրջանի Մանավիի միջազգային ճամբարում: Սա ինձ ընձեռնված մեծ հնարավորություն էր առաջին անգամ առանց ծնողներիս երկրից դուրս գալու և մասնակցելու միջազգային ճամբարին:
Երթևեկությունը վաղ առավոտյան սկսեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից: Վրաստանում առաջին անգամ չէի, շատ անգամներ եմ եղել, բայց կրթահամալիրի սովորողների հետ առաջին անգամ էր:
Ժամեր անց Թբիլիսի հասնելուն պես մեզ դիմավորեցին Մանավիի ճամբարի կազմակերպիչները և մեզ ուղեկցեցին մինչև ճամբար: Ճամբարը շրջապատված էր անտառներով, գեղեցիկ էին լեռները: Անկեղծ ասած, ես այդքան էլ չեմ սիրում բնություն, անտառներ, և ճամբար հասնելուն պես արդեն մտածում էի, որ չպետք է գայի, բայց հիմա մտածում եմ, թե ինչքան բան կկորցնեի, այդքան լավ ժամանակները, հիշարժան պահերը, նոր վրացի ընկերներս չէին լինի: Ինչպես նշեցի, բնություն չեմ սիրում, բայց այս անգամ այնքան հեշտ հարմարվեցի բնությանը: Մեզ բաժանեցին ջոկ…

ՀՀ Նախագահի նստավայր

Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրը նախագծվել է 1951թ., որպես ՀՍՍՀ Մինիստրների Խորհրդի տուն, որը հետագայում ծառայել է որպես ՀՍՍՀ Գերագույն Խորհրդի նախագահության շենք:
Նախագծի հեղինակը Հայկական ՍՍՀ արվեստի գործիչ, հայկական ՍՍՀ վաստակավոր ճարտարապետ, ՍՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, Լենինի շքանշանակիր Մարկ Գրիգորյանն է:
1951թվականին նախագծված շենքը եղել է երկհարկանի, ենթարկվել է վերակառուցման, և մակերեսը կազմել է 2720 քմ:
Առաջին հարկի 338 քմ մակերեսով 10մ բարձրությամբ տարածքը նախատեսված է ընդունելությունների համար՝ առանձին սրահներով:
1960 թվականին Մարկ Գրիգորյանը, որպես շենքի նախագծի հեղինակ, պարգևատրվել է ՀՍՍՀ Գերագույն Խորհրդի պատվոգրով:
1987 թվականին շենքը վերակառուցվել է «Հայարդնախագիծ» ինստիտուտի նախագծի հիման վրա: Շենքի երկու կողմերում ավելացվել է 10մ լայնությամբ և 6մ երկարությամբ երկու եռահարկ շենք: Վերակառուցման արդյունքում շենքի ընդհանուր մակերեսը կազմել է 4470 քմ: Շենքի արտաքին պատերը կառուցված են դեղնավուն տուֆով: Հայաստանի Երրորդ Հանրապետության հռչակումից հետո շենքը …

Հանրապետության նախագահի լիազորությունները

Սահմանադրության 2015 թվականի փոփոխությունների արդյունքում սահմանված կարգով 2018 թվականի ապրիլի 9-ից՝ նորընտիր Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի կողմից իր պաշտոնն ստանձնման օրվանից, Հայաստանի Հանրապետությունը կիսանախագահական կառավարման ձևից անցավ խորհրդարանական կառավարման ձևի:
Սահմանադրության 123-րդ հոդվածը սահմանում է.
«1. Հանրապետության նախագահը պետության գլուխն է:
2. Հանրապետության նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը:
3. Հանրապետության նախագահն իր լիազորություններն իրականացնելիս անաչառ է և առաջնորդվում է բացառապես համապետական և համազգային շահերով:
4. Հանրապետության նախագահն իր գործառույթներն իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների միջոցով»:
Հանրապետության նախագահի լիազորություններն ամրագրված են Սահմանադրության 5-րդ գլխում, ինչպես նաև Սահմանադրության 93-րդ, 149-րդ, 150-րդ, 155-րդ, 166-րդ, 169-րդ, 206-րդ հոդվածներով:

Ճամբարային օր «Հաղթանակ» զբոսայգում

Քանդակագործության, ճարտարապետության միջազգային ամենամյա փառատոնի շրջանակներում ամառային ճամբարի մեկ օրը անցկացրեցինք հաղթանակի զբոսայգում: Ուսումնասիրեցինք ինչ քանդակներ, հուշարձաններ կան այգում։ Ինձ շատ հետաքրքրեց «Մայր Հայաստան» հուշարձանը,  քանի որ այն գտնվում է քաղաքի ամենաբարձրադիր կետում, և երևում է քաղաքի ամեն կողմից։ Այն հայաստանի խորհրդանիշներից մեկն է։  «Մայր Հայաստան» արձանի տեղը եղել է Ի.Ստալինի արձանը: 1967 թվականին տեղադրվեց «Մայր Հայաստան»-ը: Երեք տարի անց հուշահամալիրի շենքում բացվել է Հայրենական Մեծ պատերազմին Հայաստանի մասնակցությանը նվիրված թանգարանը: 1995թ. այն վերանվանվել է «Մայր Հայաստան» զինվորական թանգարան: Վրաստանում ևս կա այսպիսի հուշարձան, կոչվում է «Մայր Քարթլի» գտնվում է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում, որը դարձել է Թբիլիսիի խորհրդանիշներից մեկը։ «Մայր Հայաստան» արձանը մարմնավորում է անկոտրում ռազմական ոգու, հայրենիքի պահապան հրեշտակ հայ մոր հավաքական կերպարը։ Իսկ «Մայր Քարթլի» արձանը մարմնավորող կնոջ ձախ ձեռքում քանդակված է մի բաժակ գինի՝ հյուրերին, ընկեր…

Գործնական քերականություն

1.Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով բաց թողած տառերը (նաև կրկնակ)։
Քարի մշակման վարպետությունը միջնադարյան Հայաստանում առավել
հարուստ ձևով է արտահայտվել խաչքարերի արվեստում։ Պահպանելով կանոնի վերածված կառուցվածքը՝ խաչքարերի հարդարանքի մեջ, տասնմեկերորդ դարից սկսած, գերիշխող են դառնում երկրաչափական-գծային ու բուսական
բարք հյուսվաքավոր զարմանախշերը։ Ընդ որում, բեկվող գիծը, ստեղծելով երկրաչափական կոնկրետ պատկեր, չի ընդհատվում նույնիսկ այն
դեպքում, երբ դադարում է ուղղաձիգ լինելուց և ներփակվում մի այլ
երկրաչափական ձևի մեջ (շրջանակ, քառանկյունի)։ Դրանց օրինաչափ
հաջորդականությունն ու շաղկապվածությունը, ստեղծելով որոշակի ռիթմ, եզրագծում են խաչքարը։ Գծային հյուսվածքը թվում է անսկիզբ-անվերջ, իր շարժման ընթացքի մեջ փոխակերպվում մի ձևից մյուսը՝ չսահմանագծելով սկիզբն ու ավարտը։ Այս պարագայում զարմապատկերը իր անընդմեջ հյուսվածքի շնորհիվ դառնում է անսահմանության ու հավերժականության գաղափարի արտահայտություն։
«Հայկական խաչքարեր» գրքից (տեքստի հեղ. Լ. Ազարյան)

2. Ազնվամորին (մոռ) վարդազգիների ը…

Հավաքից-հավաք ամփոփիչ հաշվետվություն 2019թ.